
Հատուկ առաջարկներ Արմավիր մասնաճյուղում
Արմավիր քաղաքի մասնաճյուղը վերաբացվել է նոր՝ Հանրապետության փողոց 31/3 հասցեով։ Այդ առիթով հունիսի 1-ից 30-ը մեր նոր Արմավիր մասնաճյուղում կսպասենք ձեզ բացառիկ առաջարկներով։
.png)
Արտոնյալ ավանդներ՝ մինչև 10.25%-ով
Ձևակերպիր ցանկացած տեսակի ավանդ նվազագույնը 6 ամիս ժամկետով և ստացիր արտոնյալ բարձր տոկոսադրույքներ․
- + 0.25% դրամային ավանդի դեպքում
- + 0.15% դոլարային ավանդի դեպքում
❗Բարձր տոկոսադրույքի առաջարկը գործում է միայն Արմավիր մասնաճյուղում՝ նոր ներդրված միջոցների համար։

ԱՆՎՃԱՐ Visa Gold քարտ
Դարձիր Ինեկոյի հաճախորդ հենց Արմավիր մասնաճյուղում, վերցրու քո անվճար Visa Gold քարտն ու օգտվիր դրա մի շարք առավելություններից․
- Անվճար սպասարկում քարտի գործողության ողջ ժամկետի ընթացքում
- Անվճար SMS ծանուցումներ քարտով կատարած գործարքների մասին
- Անվճար կանխիկացում Ինեկոբանկի բանկոմատներից
- Զեղչեր և հատուկ առաջարկներ մի շարք գործընկեր վաճառքի և սպասարկման կետերում
Visa Gold քարտի բոլոր առավելություններին կարող ես ծանոթանալ այստեղ։
Հասցրու այցելել մեր նոր Արմավիր մասնաճյուղ մինչև հունիսի 30-ն ու բաց մի թող հատուկ առաջարկները։
- Հասցե՝ ք․ Արմավիր, Հանրապետության փողոց 31/3
Թարմացված է 18.06.2026 10:15